---
title: "Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում | HR Drone"
description: "Skip Level հանդիպումներն օգնում են ղեկավարներին շրջանցել միջին օղակը, լսել թիմին և բացահայտել խնդիրներ, գաղափարներ ու բարելավման հնարավորություններ։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings"
last_updated: 2025-08-15
locale: hy
meta:
  "og:description": "Skip Level հանդիպումներն օգնում են ղեկավարներին շրջանցել միջին օղակը, լսել թիմին և բացահայտել խնդիրներ, գաղափարներ ու բարելավման հնարավորություններ։"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/skip-level-meetings.jpg"
  "og:image:alt": "Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում"
  "og:image:type": image/jpeg
  "og:title": "Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում"
  "twitter:description": "Skip Level հանդիպումներն օգնում են ղեկավարներին շրջանցել միջին օղակը, լսել թիմին և բացահայտել խնդիրներ, գաղափարներ ու բարելավման հնարավորություններ։"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/skip-level-meetings.jpg"
  "twitter:image:alt": "Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում"
  "twitter:title": "Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում**

![Թամարա Գևորգյան](https://hrdrone.am/blog-images/avatars/tamara-gevorgyan.jpg)

**Թամարա Գևորգյան**

Տաղանդների հավաքագրման ավագ մասնագետ | SoftConstruct

15 օգս, 2025·5 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fskip-level-meetings) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fskip-level-meetings&text=Skip%20Level%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fskip-level-meetings)

![Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում](https://hrdrone.am/blog-images/covers/skip-level-meetings.jpg)

Ինչպես նշում է Andy Grove-ը իր **«High Output Management»** գրքում՝ «Ղեկավարները պետք է պարբերաբար նայեն իրենց անմիջական պատասխանատվությունից դուրս, որպեսզի հասկանան, թե իրականում ինչ է կատարվում կազմակերպությունում»։

Արդի ժամանակներում ինֆորմացիան չնայած շարժվում է շատ արագ, սակայն ոչ միշտ է հասնում ճիշտ մարդկանց։ Հատկապես մեծ թիմերում, երբ ղեկավարները շփվում են միայն իրենց անմիջական ենթակաների հետ, հաճախ կարող է ստեղծվել ինֆորմացիայի կորուստ՝

- որոշ խնդիրներ չեն փոխանցվում վերին մակարդակ,
- կարևոր գաղափարներ մնում են չլսված,
- աշխատակիցները գնահատվում են միայն միջին օղակի միջոցով։

**Skip level** հանդիպումները այս շղթան կրճատելու և իրական պատկեր ստանալու լավագույն գործիքներից են։

## Ի՞նչ է Skip level հանդիպումը ⁠

Սա պլանավորված զրույց է, որի ընթացքում ղեկավարը շրջանցում է իր անմիջական ենթակա մենեջերին և ուղղակիորեն հանդիպում է ավելի ցածր օղակի աշխատակիցների հետ։ Նպատակը՝ ստեղծել բաց հաղորդակցություն, լսել խնդիրներն ու գաղափարներն առանց միջնորդների, հասկանալ թիմին և պարզել՝ որտեղ կարող են լինել հնարավոր բացեր և, իհարկե, բարելավման հնարավորություններ։

Որպես ՄՌ մասնագետ, կիսվելով սեփական փորձով, կարող եմ ասել, որ ճիշտ կազմակերպված Skip level հանդիպումը ոչ միայն բարձրացնում է վստահությունը, այլև բացահայտում է այնպիսի հարցեր, որոնք այլ կերպ երբեք հնարավոր չէր լինի լսել։ 

## Ինչու՞ է սա կարևոր ⁠

Երբ աշխատակիցը հնարավորություն ունի ուղղակիորեն խոսելու բարձր մակարդակի ղեկավարի հետ՝ առանց իր անմիջական ղեկավարի ներկայության, նա հաճախ ավելի անկեղծ է։ 

Սա թույլ է տալիս՝

- Հեռացնել ինֆորմացիոն աղավաղումները,
- բացահայտել իրական խնդիրներ՝ նախքան դրանք կդառնան լուրջ ռիսկեր,
- տեսնել թաքնված տաղանդներ և նոր գաղափարներ,
- ուժեղացնել կազմակերպական կապերը։

## Դրական կողմերը ⁠

- Աշխատակիցները զգում են, որ իրենց ձայնը լսվում է ամենաբարձր մակարդակում,
- խթանվում է բաց և անկեղծ հաղորդակցությունը,
- աճում է վստահությունը և ներգրավվածությունը,
- լավ գաղափարները հասնում են անմիջապես որոշում կայացնողներին։

## Հնարավոր բացասական կողմերը ⁠

- Եթե հանդիպումները սխալ են կառավարվում, աշխատակիցները կարող են շրջանցել իրենց անմիջական ղեկավարներին՝ խաթարելով հիերարխիան,
- կարող է առաջանալ լարվածություն միջին օղակի մենեջերների և թիմի միջև,
- առանց հստակ օրակարգի հանդիպումը կարող է վերածվել բողոքների հարթակի։

## Ինչպե՞ս արդյունավետ դարձնել Skip level հանդիպումները ⁠

1. Պլանավորել պարբերականություն՝ չչարաշահելով այն։
2. Ունենալ հստակ օրակարգ՝ ուղղված խնդիրների բացահայտմանը և լուծմանը։
3. Հաստատել վստահության մթնոլորտ՝ աշխատակիցներին համոզելով, որ իրենց կարծիքը կարևոր է։
4. Տեղեկացնել անմիջական ղեկավարներին արդյունքների մասին, որպեսզի բարելավումները լինեն համակարգված։

Skip level հանդիպումները չեն ենթադրում վերահսկողության խիստ մեխանիզմ։ Դա ղեկավարի համար արդյունավետ գործիք է՝ մարդկանց հետ կապ պահպանելու, կազմակերպական մշակույթը առողջ պահելու և ռազմավարական որոշումները իրականության հետ համադրելու համար։

Եթե ուզում ենք ունենալ ճկուն, տեղեկացված և վստահ թիմեր, պետք է ժամանակ առ ժամանակ դուրս գանք մեր անմիջական օղակից և լսենք մարդկանց այնտեղ, որտեղ կազմակերպության իրական զարկերակն է։

Skip Level հանդիպումները նպաստում են բաց հաղորդակցությանը և վստահության ամրապնդմանը ղեկավարների և թիմերի միջև։

Կարդա նաև՝ թիմի զարգացման մեջ [**1:1 հանդիպումների**](https://hrdrone.am/hy/blog/one-on-one-meetings-team-development) դերի մասին։ Օգտակար կլինի նաև [**առաջնորդության և կառավարման**](https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams) տարբերությունների մասին հոդվածը։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու կազմակերպության ներսում արդյունավետ հաղորդակցության, առաջնորդության թափանցիկության և առողջ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fskip-level-meetings&text=Skip%20Level%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fskip-level-meetings%20Skip%20Level%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fskip-level-meetings) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fskip-level-meetings) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fskip-level-meetings&text=Skip%20Level%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Բարսիս ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/073e9db0-f8c3-11ef-9ff4-29e7940c5435.png "Բարսիս ՍՊԸ")

### [**Գրաֆիկ դիզայներ**](https://hrdrone.am/hy/jobs/barsis-llc/iXRfDM-grafik-dizayner)

[**Բարսիս ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/barsis-llc)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

## Առնչվող հոդվածներ

[![Ինչու՞ են 1:1 հանդիպումները կարևոր թիմի զարգացման համար](https://hrdrone.am/blog-images/covers/one-on-one-meetings-team-development.jpg)**Leadership**5 րոպե ընթերցում<h2>**Ինչու՞ են 1:1 հանդիպումները կարևոր թիմի զարգացման համար**</h2>1:1 հանդիպումները ղեկավարի հզոր գործիք են, որոնք օգնում են կանխել գերայրումը, նկատել դեմոտիվացիան և ստեղծել բաց հաղորդակցության մշակույթ կազմակերպությունում։![Հայկ Դավթյան](https://hrdrone.am/blog-images/avatars/hayk-davtyan.jpg)**Հայկ Դավթյան**20 ապր, 2026](https://hrdrone.am/hy/blog/one-on-one-meetings-team-development)

[![«Տոքսիկ լռություն»․ Ի՞նչ է այն և ի՞նչի մասին է այն «խոսում»](https://hrdrone.am/blog-images/covers/toxic-silence.jpg)**Communication**4 րոպե ընթերցում<h2>**«Տոքսիկ լռություն»․ Ի՞նչ է այն և ի՞նչի մասին է այն «խոսում»**</h2>Թիմում լռությունը միշտ չէ, որ խնդիրների բացակայության կամ համերաշխության նշան է։ Իմացեք, ինչ է տոքսիկ լռությունը և ինչպես կարող է HR մասնագետը «լսել» այն։![Հասմիկ Հովհաննիսյան](https://hrdrone.am/blog-images/avatars/hasmik-hovhannisyan.jpg)**Հասմիկ Հովհաննիսյան**27 հուն, 2025](https://hrdrone.am/hy/blog/toxic-silence)

[![Առաջնորդության գինը․ 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի պաստառ երկաթուղային գծերի ֆոնին](https://hrdrone.am/blog-images/covers/the-cost-of-leadership.webp)**Leadership**4 րոպե ընթերցում<h2>**Առաջնորդության գինը․ տարածաշրջանային ՄՌ համաժողով 2026**</h2>Երևանում կայացած 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի թեման էր «Առաջնորդության գինը»։ 300+ մասնակից 7 երկրից, 4 ելույթ և 6 պանելային քննարկում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**25 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/the-cost-of-leadership)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings#webpage","@type":"WebPage","dateModified":"2025-08-15","datePublished":"2025-08-15","description":"Skip Level հանդիպումներն օգնում են ղեկավարներին շրջանցել միջին օղակը, լսել թիմին և բացահայտել խնդիրներ, գաղափարներ ու բարելավման հնարավորություններ։","inLanguage":"hy-AM","name":"Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում","url":"https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings#article","@type":"Article","dateModified":"2025-08-15","datePublished":"2025-08-15","description":"Skip Level հանդիպումներն օգնում են ղեկավարներին շրջանցել միջին օղակը, լսել թիմին և բացահայտել խնդիրներ, գաղափարներ ու բարելավման հնարավորություններ։","headline":"Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/skip-level-meetings.jpg","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Skip Level հանդիպումների կարևորությունն աշխատավայրում","item":"https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"Տաղանդների հավաքագրման ավագ մասնագետ | SoftConstruct","name":"Թամարա Գևորգյան"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/skip-level-meetings.jpg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/skip-level-meetings.jpg"}]}
```