Աշխատանքի նկարագրություն
Աէրոդինամիքս ըկներությունը հրավիրում է աշխատանքի նպատակասլաց և տեխնիկական գիտելիքներով օժտված Թռիչքային փորձարկման մասնագետի: Տվյալ հաստիքը ենթադրում է ակտիվ թիմային աշխատանք՝ ԱԹՍ-ների նախաթռիչքային ստուգումների, թռիչքային թեստերի կազմակերպման և ինժեներական տվյալների հավաքագրման ուղղությամբ։ Եթե ունեք էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի կարողություն, արագ կողմնորոշվելու հմտություն և փնտրում եք դինամիկ աշխատանք, ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում: Տեխնիկական կրթությունն ու ավիամոդելավորման փորձը կդիտվեն որպես մեծ առավելություն:
Պահանջներ
- ԱԹՍ-ների, դրանց բաղադրիչ մասերի, կապի միջոցների, ԱԹՍ-ների ղեկավարման
- համակարգերի նախաթռիչքային ստուգումների կատարում՝ համոզվելու համար, որ դրանք աշխատանքային վիճակում են:
- Թռիչքային թեստերի նախապատրաստում` գործիքների եւ սարքավորումների
- նախաթռիչքային ստուգումներ անցկացնելով:
- Սահմանված պարամետրերով թռիչքային թեստերի անցկացում` ինժեներական թիմիկողմից սահմանված հատուկ չափանիշների վերաբերյալ տվյալներ հավաքելու նպատակով:
- Փորձարկման համար անհրաժեշտ անվտանգ թռիչքային երթուղու կազմում՝ փորձարկվող ԱԹՍ֊ի եւ նրա բաղադրիչ մասերի տեխնիկական բնութագրերին համապատասխան։
- Թռիչքային փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների ստացում եւ անվտանգ թռիչքի համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում։
- Թռիչքային փորձարկումների ընթացքում շրջակա միջավայրի գործոնների եւ այլ թռիչքի վրա ազդող այլ հանգամանքների վերաբերյալ տվյալների գրանցում։
- Թիմի ղեկավարի կողմից հանձնարարված այլ մասնագիտական առաջադրանքների կատարում։
Պարտականություններ
- Համակարգչի հետ աշխատանքի կարողություն, QGroundControl, Mission Planer ծրագրերի հետ աշխատանքի փորձ:
- Կապի սարքավորումների հետ աշխատանքի հմտություններ:
- Տեխնիկական խնդիրների լուծման կարողություն:
- Անգլերենի բավարար իմացություն:
- Էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի կարողություն:
- Թիմային աշխատանքի կարողություն:
- Դաշտային պայմաններում աշխատանքի կարողություն եւ պատրաստակամություն:
- Սովորելու եւ ինքնակատարելագործվելու ցանկություն:
- ֆիզիկական ակտիվություն:
- Տեխնիկական կրթություն:
- Ավիամոդելավորման աշխատանքների փորձ:
- Ռոբոտաշինության փորձ:
- Linux օպերացիոն համակարգով աշխատանքի կարողություն:
- Էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի հմտություններ:
- Էլեկտրական եւ էլեկտրոնային սարքավորումների վերանորոգման փորձ:
- Մեխանիկական աշխատանքների հմտություններ:
- B,C վարորդական իրավունքի առկայություն:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Տեխնիկական և մեխանիկական հմտություններ
- Թիմային խաղացող
- Շարունակական ուսուցման մղում
Մասնագիտացում
- Ինժեներական կառավարում


