Անցնել բովանդակությանը
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Ալֆա-Ֆարմ ՓԲԸ company logo - Գրաֆիկ դիզայներ job offerԱլֆա-Ֆարմ ՓԲԸ

Գրաֆիկ դիզայներ

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք
Մակարդակ
Միջին
Անգլերեն
Տարրական
Հրապարակվել է:
ապրիլ 3, 2025
2737 դիտում

Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և կրեատիվ մտածողությամբ դիզայների՝ տպագրական նյութերի դիզայնի փորձով։

Աշխատանքը գրասենյակից է: Հասցեն՝ Շիրակի 1/68:

Խնդրում ենք կցել նաև պորտֆոլիոն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Գրաֆիկական դիզայնի առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ,
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw գրաֆիկական ծրագրերի պարտադիր իմացություն, այլ գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ընդհանուր դրույթների իմացություն,
  • Հաջողությամբ իրականացված նախագծերի պորտֆոլիո,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Նորարար և կրեատիվ մտածողություն,
  • Թիմում աշխատելու կարողություն և պատրաստակամություն,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման։

Պարտականություններ

  • Մշակել տարբեր դիզայներական կոնցեպտներ՝ Ընկերության բիզնես պահանջներին համապատասխան,
  • Ադապտացնել տարբեր համաշխարհային ապրանքանիշների գովազդային նյութերը տպագրական կամ թվային օգտագործման նպատակով,
  • Մշակել այցեքարտերի, անվանաքարտերի, պլաստիկ քարտերի, կորպորատիվ նյութերի, տոպրակների, տուփերի, կատալոգների, թռուցիկների, բաններների, ցուցանակների, սոցիալական մեդիայի և այլ անհրաժեշտ նյութերի դիզայններ և կազմակերպել դրանց տպագրական աշխատանքները,
  • Իրականացնել դեղատների արտաքին և ներքին ձևավորում՝ լոգոների, ապրանքային խմբերի անվանումների, տպագրական և պրոմո նյութերի, պատուհանների, դարակաշարերի, բրենդային այլ անհրաժեշտ տարրերի դիզայններ,
  • Կատարել կորպորատիվ տրանսպորտային միջոցների ձևավորում,
  • Ըստ անհրաժեշտության պատրաստել gif-եր և այլ անիմացիաներ,
  • Վիդեոմոնտաժի գիտելիքների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ցուցաբերել ստեղծագործական մոտեցում ՝ առաջարկելով նոր գաղափարներ և նորարարական և հետաքրքիր լուծումներ,
  • Իրականացնել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Գրաֆիկական դիզայն
  • Adobe Illustrator
  • CorelDRAW

Նախընտրելի հմտություններ

  • Figma

Մասնագիտացում

  • Գրաֆիկական դիզայն
  • Փաթեթավորման դիզայն
  • Ապրանքի դիզայն

Արտոնություններ

  • Բոնուսային համակարգ
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Թրեյնինգներ

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին։

Կիսվեք և օգնեք ճիշտ մարդուն գտնել իր հաջորդ աշխատանքը։

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ logo

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ի մասին

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ - office1 / 2
Կյանքը Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ում

Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 27 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:

Ոլորտ
Առողջապահություն
Չափ
501-1000
Գտնվելու վայրը
Yerevan
Հիմնադրման ամսաթիվ
1996

Աշխատանքներ Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ում

Դիտել բոլորը

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

Փակված աշխատանքներ

Նման աշխատանքներ

Բարսիս ՍՊԸ - Jobs in Armenia
Բարսիս ՍՊԸ
Գրաֆիկ դիզայներ
ԿրտսերՄիջին
Դիտել