

"MENOK" LLC Աշխատանք և կարիերա
- Գտնվելու վայրը: Abovyan
- Չափ: 11-50
- Հիմնադրման ամսաթիվ: 2006
"MENOK" LLC-ի մասին
Բազում տարիների փորձի շնորհիվ ՆԵ լաբորատորիան կարողացավ ստեղծել բանաձևեր, որոնք անվնաս են առողջության համար, որակյալ են և մատչելի։ Մենք հավատում ենք, որ եղունգների անվնաս եւ որակյալ հարդարման ու խնամքի համար հսկայական գումարներ պետք չեն։ Հենց այդ նպատակով էլ ՆԵ ամբողջ թիմն աշխատում է արտադրատեսականին էլ ավելի հասանելի դարձնելու համար բոլորին։
Ինչ է ստեղծում "MENOK" LLC-ը
Յուրաքանչյուր արտադրանք շուկա դուրս գալուց առաջ անցնում է ամբողջական թեստավորում ինչպես ՆԵ, այնպես էլ ՆԵ գործընկեր եվրոպական լաբորատորիաներում և ստանում է որակը երաշխավորող համապատասխան սերտիֆիկատ: Շնորհիվ 7-FREE բանաձևի, ՆԵ ցանկացած արտադրանք ամբողջովին անվնաս է հղի կանանց օգտագործման համար։ Ինչպես նաև արտադրանքներից ոչ մեկը չի փորձարկվում կենդանիների վրա։ Այս պահին ՆԵ-ն առաջարկում է ավելի քան 200 եղունգի լաք, 150 գել լաք, 10-ից ավելի խնամքի միջոց և մոտ 50 օժանդակ նյութեր։
Արտոնություններ
- Ամսական բոնուսներ
- Անսահմանափակ աճ և ճկունություն
- Անվճար ընդմիջում
- Գործուղումներ
- Անվճար կայանատեղի
- Միջազգային գործունեություն
Աշխատանքներ "MENOK" LLC-ում
"MENOK" LLC-ում այս պահին բաց հաստիքներ չկան
Փակված աշխատանքներ
Վաճառքի մենեջեր, Փակ է
Կյանքը "MENOK" LLC-ում
ՆԵ գլխավոր գրասենյակը գտնվում է Աբովյան քաղաքում, Երևանի կենտրոնից 25 րոպե հեռավորության վրա։ Գործում է ակտիվ հասարակական տրանսպորտ։ Գրասենյակն ունի ընդարձակ այգի, տեխնիկական անհրաժեշտ բոլոր սարքավորումները, անվճար սուրճի, թեյի և քաղցրավենիքի տրամադրում, խոհանոց, որտեղ ընդմիջումները մատակարարվում են ընկերության կողմից։
