Աշխատանքի նկարագրություն
«Նոր Տուն» խանութ-սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի մանր կենցաղային տեխնիկայի վաճառքի խորհրդատուների։Հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան 5/1:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (ցանկալի է)
- Հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
- Պատասխանատվություն և ճշգրտություն
Պարտականություններ
- Մանր կենցաղային տեխնիկայի (թեյնիկներ, արդուկներ, փոշեկուլներ, բլենդերներ, մսաղացներ, սուրճի ապարատներ և այլն) ներկայացում և վաճառք։
- Հաճախորդների դիմավորում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
- Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան ապրանքի առաջարկում։
- Ապրանքների տեխնիկական բնութագրերի, գործառույթների և առավելությունների ներկայացում։
- Երաշխիքային պայմանների և օգտագործման կանոնների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
- Ընկերության ակցիաների, զեղչերի և հատուկ առաջարկների ներկայացում հաճախորդներին։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Ակտիվ հաճախորդների պահպանում
Մասնագիտացում
- Վաճառք
Արտոնություններ
- Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ,
- Անվճար դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ,
- Կազմակերպությունում զարգանալու հնարավորություն,
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ
- Զեղչային փաթեթներ աշխատակիցների համար


