Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք Ներմուծման մասնագետ, ով պատասխանատու կլինի Ընկերության կողմից իրականացվող ներմուծման ողջ գործընթացի կազմակերպման և համակարգման համար:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական, տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտներում
- Ներմուծման ոլորտում պարտադիր աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի
- Ցուցահանդեսների մասնակցության փորձ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Ստրատեգիկ մտածողություն և վերլուծական հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական և ծրագրերի կառավարման հմտություններ
- Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- MS office-ի և 1C ծրագրի գերազանց իմացություն
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ստացված պատվերների ներմուծման ողջ գործընթացը:
- Մշտապես կատարել միջազգային շուկաների ուսումնասիրություն և վերլուծություն:
- Օտարերկրյա գործընկերների հետ ստեղծել և պահպանել ամուր գործարար հարաբերություններ:
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել բանակցություններ օտարերկրյա գործընկերների հետ:
- Ձեռնարկել միջոցառումներ ներմուծվող ապրանքի ճիշտ ներկայացման, ինչպես նաև վաճառքի խթանման համար:
- Կազմել ներմուծվող ապրանքների, բեռնափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթ, ինչպես նաև պատշաճ կերպով կազմակերպել բեռնափոխադրման ողջ գործընթացը:
- Հաշվապահությանը ժամանակին տրամադրել ներմուծված ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ փաստատղթերը և տեղեկատվությունը:
- Մասնակցնել միջազգային և այլ ցուցահանդեսների:
- Կատարված աշխատանքների արդյունքների, ուսումնասիրությունների, վերաբերյալ սահմանված ժամկետներում ղեկավարությանը ներկայացնել հաշվետվություններ:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- MRP համակարգ
- Մաքսային փաստաթղթեր
Նախընտրելի հմտություններ
- Լոգիստիկ գործընթացների օպտիմիզացում
- Գնումների/Աղբյուրների փորձ
Մասնագիտացում
- Գնումներ


