Անցնել բովանդակությանը
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ company logo - Գլխավոր հաշվապահ job offer«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ

Գլխավոր հաշվապահ

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային
Մակարդակ
Ավագ, Թիմ լիդ
Հրապարակվել է:
սեպտեմբեր 17, 2024
2900 դիտում

Աշխատանքի նկարագրություն

«Պրեմիում Ֆուդ» ՍՊ Ընկերությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է փորձառու գլխավոր հաշվապահի՝ ով պատասխանատու կլինի Ընկերության ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպման և իրականացման համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտում,
  • Աշխատանքային փորձ արտադրության/ներմուծման ոլորտում,
  • 1 C ծրագրի գերազանց իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
  • Հարկային և մաքսային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն գործընկերների հետ հաղորդակցվելու նպատակով,
  • Արդյունավետ առաջնորդության հմտություններ,
  • Ժամանակի կառավարման և ժամկետներին հետևելու ունակություն,
  • Արդյունքի վրա կենտրոնացվածություն և առաջնահերթությունների սահմանման հմտություններ

Պարտականություններ

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարել Ընկերության հաշվապահական հաշվառումը:
  • Կատարել ընկերության նյութական արժեքների գույքագրում, համապատասխան ակտերի կազմում, ինչպես նաև ապահովել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում:
  • Սահմանված ժամկետներում կազմել ամսական, եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ և ժամանակին ներկայացնել ՀՀ ՊԵԿ ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:
  • Անհրաժեշտության դեպքում կազմել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հաշվետվություններ:
  • Կատարել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն:
  • Հետևել հաշվապահական և հարկային օրենսդրության փոփոխություններին, և հաշվապահական հաշվառումը իրականացնել գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • 1C

Մասնագիտացում

  • Ծախսերի հաշվառում
  • Հաշվապահություն
  • Հաշվապահ

Արտոնություններ

  • Մրցունակ աշխատավարձ
  • Հավելյալ ոչ աշխատանքային օրեր

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին։

Կիսվեք և օգնեք ճիշտ մարդուն գտնել իր հաջորդ աշխատանքը։

«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ logo

«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ի մասին

«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ - office
Կյանքը «Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ում

«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ-ին Դավիթ Դավթյանի կողմից: Իր հեռանկարային և զարգացման տանող պատմությունը սկսել է մակարոնի և սուրճի արտադրությունից: Ինչպես նաև զբաղվում է և սեփական արտադրանքի արտահանմամբ արտաքին շուկա, և սննդային և տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների ներմուծմամբ:

Ոլորտ
Արտադրություն
Չափ
51-200
Գտնվելու վայրը
Yerevan
Հիմնադրման ամսաթիվ
2018

Աշխատանքներ «Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ում

«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց «Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

Փակված աշխատանքներ

Նման աշխատանքներ

Evocabank - Jobs in Armenia
Evocabank
Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ
Ավագ
Դիտել
Evocabank - Jobs in Armenia
Evocabank
Վարկային մասնագետ
ՄիջինԱվագ
Դիտել