Job description
Էլեկտրահաղորդման գծերի ճարտարագետ-նախագծող
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Էլեկտրահաղորդման գծերի ճարտարագետ-նախագծողի՝ մեր թիմին միանալու համար։ Լուսավոր մթնոլորտը երաշխավորում ենք։
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն էներգետիկայի ոլորտում մասնագիտացված և լիցենզիավորված ընկերություն է։
Մեր ընկերությունը իրականացնում է նախագծման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, ինչպես նաև տեղազննման, շինարարական, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի, երկրաբանական, գեոդեզիական բարձրորակ աշխատանքներ։ Ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվում են նաև համայնքների վերազինման և արդիականացման բազմաբնույթ գործառույթներ։
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00
Ընդմիջում՝ 13։00-14։00
Հիմնական պարտականություններ
- Նախագծերի կազմում
- Բացատրական մասի կազմում
- Ծավալների հաշվարկ
- Գծագրական մասի իրականացում
- Հաստիքով նախատեսված այլ պարտականություններ
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ․
- Տեխնիկական կրթություն
- Ms Office ծրագրի իմացություն
- AutoCad ծրագրի իմացություն
- Civil 3D ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ժամանակի կառավարում
- Նախագծային աշխատանքների կատարման փորձը ցանկալի է
Լեզուների իմացություն
- Հայերեն և/կամ ռուսերեն, անգլերենը՝ ցանկալի է
Անձնային հատկանիշներ
- Պատասխանատվության բարձր մակարդակ
- Պարտաճանաչություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Հաղորդակցման հմտություններ
Ինչ ենք մենք առաջարկում
- Ոլորտի առաջատար ու զարգացող կազմակերպությունում աշխատելու հեռանկար
- Շարունակական զարգացման ու հետագա մասնագիտական աճի հնարավորություն
- Արդյունավետության վրա հիմնված՝ ճկուն փոխհատուցման համակարգ
- Թիմային մթնոլորտ, որտեղ բոլորը պատրաստ են օգնելու
Դիմելու ընթացակարգը
Եթե հետաքրքրվեցիք, խնդրում ենք CV ուղարկել
Մեր հասցեն՝ ք․ Երևան, Խորենացի 33։
Skills & expertise
Required skills
- AutoCAD
Preferred skills
- Autodesk Civil 3D
Specialty
- Civil Engineering


