Job description
Wip-work in progress կազմակերպության գործընկեր VENGE Engineering ընկերությունը փնտրում է Վաճառքի մենեջեր, ով պատասխանատու է լինելու վաճառքների պլանավորման, կազմակերպման և հաճախորդների հետ արդյունավետ ու երկարաժամկետ հարաբերությունների պահպանման համար։
Ընկերության մասին
Կազմակերպությունը շուրջ 20 տարի գործունեություն է ծավալում ինժեներական շինարարության ոլորտում:
Գործունեության հիմնական ոլորտներն են՝
- Ինժեներական համակարգերի նախագծում,
- Ինժեներական համակարգերի մոնտաժ,
- Ինժեներական համակարգերի սպասարկում,
- Օդափոխության և օդի լավորակման սարքավորումների վաճառք, սպասարկում և վերանորոգում,
- Օդատարների, մետաղական դետալերի և ցանցային էլեմենտների արտադրություն:
Հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող Daikin և VTS ապրանքանիշերի դիստրիբյուտերը, նաև՝ ABB, VKT ապրանքանիշերի պաշտոնական գործընկերը:
Requirements
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձը
- MS Office ծրագրերի տիրապետում
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություն
- Բողոքների կառավարման հմտություն
- Էմոցիաների կառավարում
- Հաճախորդամետություն
Responsibilities
- Մշտապես վարել և թարմացնել հաճախորդների տվյալների բազաները
- Մշակել հաճախորդների լոյալության բարձրացման ծրագրեր
- Կառավարել հաճախորդներից ստացված բողոքները և ապահովել հաճախորդի գոհունակությունը
- Իրականացնել վաճառքի անձնակազմի վերապատրաստումներ հաճախորդների սպասարկման որակի բարելավման նպատակով
- Հետևել վաճառասրահում ապրանքների դասավորվածությանը և սրահի արտաքին տեսքին
- Անհրաժեշտության դեպքում տրամադրել հաճախորդներին խորհրդատվություն ապրանքատեսականու վերաբերյալ և իրականացնել վաճառքի ամբողջական ցիկլ
- Կազմել և մշակել գնառաջարկներ՝ ներառելով ապրանքների տեխնիկական բնութագրերը
Skills & expertise
Required skills
- B2C sales
- Proactive
Preferred skills
- B2B sales
Specialty
- Sales
- Business Development
- Customer Success


